Պատմության էջերից
ԵՊԲՀ. 10 կտավ, որոնց հերոսները բժիշկներ են
Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք 10 կտավ, որտեղ արտահայտվել է բժշկի կերպարը, մասնագիտության դժվարություններն ու առավելությունները:
Բժշկի աշխատանքը չափազանց կարևոր է և պատասխանատու: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ մարդասիրական այս մասնագիտությունն ընտրած մարդը պատվով և պատասխանատվության բարձր զգացողությամբ է կատարում իր առաքելությունը: Ուստի հայտնի նկարիչների գործերում բժշկի կերպարը յուրօրինակ ներկապնակով է ընդգծվում:
1. «Բժիշկ Արիետան բուժում է Գոյային»
1819թ. վերջին իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան ծանր հիվանդանում է։ Ապաքինվելուց հետո Գոյան ստեղծում է ինքնանկարը Էուժենիո Արիետայի հետ։ Նկարի ստորին հատվածում հեղինակը ընկերոջն ուղերձ է հղել. «Գոյան շնորհակալ է իր ընկեր Արիետային բարեհաջող բուժման և հոգատարության համար դաժան և վտանգավոր հիվանդության ընթացքում 1819 թվականի ավարտին, 73 տարեկանում»:
Գեղանկարը փոխանցում է բժշկի առողջ տեսքն ու Գոյայի գրեթե հոգեվարքի մեջ գտնող վիճակը։
2. «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը»
17-րդ դարի հոլանդացի հանճարեղ նկարիչ Ռեմբրանտ վան Ռեյնի 1632 թվականին ստեղծված գեղանկարներից է, որի կենտրոնում պատկերված է բժիշկ Նիկոլաս Տուլպը, որը հավաքվածներին ցույց է տալիս մարդու ձեռքի կառուցվածքը: Դիակը` Ադրիաան Ադրիաանսն է, ում մականունը Արիս Կինդ է: Կենդանության օրոք նա ծանր վնասվածք է հասցրել Ուտրեխտի բանտի պահակին և Ամստերդամում ծեծել ու թալանել է մի մարդու: 1632 թվականի հունվարի 31-ին, այնտեղ նրան կախաղան էին հանել և հանձնել ամստերդամյան վիրաբույժներին՝ հանրային դիահերձման:
Նմանատիպ անատոմիայի դասերը սովորական էին ոչ միայն Նիդերլանդներում, այլև ամբողջ Եվրոպայում: Դրանք անցկացվում էին տարին մեկ անգամ, սովորաբար ձմեռային ամիսներին, որպեսզի դիակը լավ պահպանվի:
3. «Բժիշկը»
1891թ. նկարել է անգլիացի նկարիչ Լյուկ Ֆիլդսը: Այն պատկերում է վիկտորիանական բժիշկի, որը վերահսկում է ծանր վիճակում պառկած հիվանդ երեխային, մինչդեռ ծնողները անօգնական կանգնած են երեխայի մահճակալի կողքին։ Այս կերպարը հաճախ օգտագործվում է լավ բժշկի հատկությունները և այս մասնագիտության դժվարությունները նկարագրելու համար։ Ջանալով կենտրոնացնել դիտորդի ուշադրությունը բժշկի և հիվանդի փոխհարաբերությունների վրա, Ֆիլդսը չի պատկերել այդ ժամանակաշրջանին բնորոշ բժշկական գործիքները։
4.«Բժիշկ Գաշեի դիմանկարը»
Նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավն է, որը նա նկարել է 1890 թվականին, մահվանից կարճ ժամանակ առաջ։ Վինսենթ վան Գոգը կտավն այսպես է մեկնաբանում. «Պարոն Գաշեն, իմ կարծիքով, նույնպես հիվանդ և նյարդային է, ինչպես ես կամ դու, ընդ որում, նա ավելի մեծ է մեզնից և մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը․ բայց նա մինչև ուղեղի ոսկորները բժիշկ է, այդ իսկ պատճառով նրա մասնագիտությունը և դրա նկատմամբ հավատը օգնում են հավասարակշռություն պահպանել։ Մենք արդեն ընկերացել ենք։ Արդեն նրա դիմանկարն եմ կերտում․ սպիտակ գլխարկով գլուխը, շատ պայծառ և վառ մազերը․ ձեռքերի մատները նույնպես պայծառ են, կապույտ բաճկոն և կոբալտե ֆոն։ Նա նստած է, կռթնելով կարմիր սեղանին, որտեղ դրված է դեղին գիրք և մանուշակագույն ծաղիկներով մատնեծաղկի ճյուղեր»։
5.«Դժբախտ պատահարը»
Ֆրանսիացի նկարիչ Պասկալ Դանյան-Բուվրեն իր աշխատանքներում ռեալիստական ոճով պատկերում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ֆրանսիացիների առօրյա կյանքը:
«Դժբախտ պատահարը» ֆրանսիական խուլ գավառական կյանքի վառ պատկերումն է, մարդկանց վերաբերմունքը բժշկության ու բժիշկների, հիվանդության ու առողջության նկատմամբ: Նկարում պատկերված են ընտանիքի անդամներ կամ ինչ-որ հաստատության աշխատողներ, որոնք շրջապատել են գունատ տղային. նրա հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Առաջին բուժօգնություն ցուցաբերող բժիշկը հուսալիության, պրոֆեսիոնալիզմի և հանգստության մարմնացումն է: Դա զգացվում է նույնիսկ այն պարագայում, երբ նա պատկերված է մեջքով:
6.«Վիրահատությունից հետո»
«Վիրահատությունից հետո» կտավը խորհրդային նկարիչ Ալեքսանդր Լակտիոնովի վերջին խոշոր գործն է: Խմբակային դիմանկարում կենտրոնական գործող անձը վիրաբույժ Սերգեյ Յուդինն է, և նկարում պատկերված է նրա աշխատասենյակի իրական վիճակը, որի իմաստային կենտրոնը փորձանոթն է:
Իր ուսանողների և գործընկերների հետ ինստիտուտում Յուդինն, ամենայն հավանականությամբ, վերհիշում է 1930 թ. մարտի 23-ի իրադարձությունները։ Այդ օրը նրան հաջողվեց աշխարհում առաջին անգամ բարեհաջող ելքով ֆիբրինոլիզված արյուն փոխներարկել մարդուն (այդ հայտնագործության համար նա հետմահու արժանացել է Լենինյան մրցանակի)։ Նկարում պատկերված մյուս երեք կերպարները՝ պրոֆեսորներ Ա.Ա.Բոչարովը, Դ.Ա.Արապովը և Բ.Ս.Ռոզանովը, այդ իրադարձության վկաներն ու ակտիվ օգնականներն էին:
7. «Բժիշկ»
«Բժիշկ» նկարը ճանաչվել է լավագույններից մեկը Նիկոլայ Պլաստովի աշխատանքների շարքից։ Նկարում բժշկուհին ստետոֆոնենդոսկոպով զննում է մի մանուկի։ Սա ավանդական իրադրություն է գյուղական բժիշկների՝ տուն այցելության պրակտիկայից։ Հենց ռեալիզմի շնորհիվ է կտավը դառնում տպավորիչ։
8. «Պիրոգովը զննում է հիվանդ Մենդելեևին»
Ուկրաինացի նկարիչ Իվան Տիխիի նկարն ամփոփում է 1855 թ. հոկտեմբերին Սիմֆերոպոլում երկու մեծ գիտնականների՝ Պիրոգովի և Մենդելեևի հանդիպումը։
Հայտնի քիմիկոս, քիմիական տարրերի պարբերական օրենքի հեղինակ, իսկ այդ ժամանակ՝ Սիմֆերոպոլի գիմնազիայի համեստ ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը խորհրդատվության համար դիմեց Նիկոլայ Պիրոգովին։ Մանուկ հասակից Մենդելեևը փխրուն առողջություն ուներ, և երբ մի օր կոկորդից արյունահոսություն սկսվեց, բժիշկները համարեցին, որ սկսվել է թոքախտի վերջին փուլը: Համալսարանական ընկերները Մենդելեևի համար կարողացան խորհրդատվություն կազմակերպել պալատական բժիշկ Զդեկաուերի մոտ, որն էլ, զննելով քիմիկոսին, խորհուրդ տվեց նրան շտապ մեկնել Ղրիմ և, միաժամանակ, զննություն անցնել Պիրոգովի մոտ:
9. «Գրոսսի կլինիկան»
Կտավի թեման քաջ ծանոթ էր ամերիկյան նկարիչ Թոմաս Իկինսին դեռ գաղանկարչություն ուսանելու տարիներից. բժիշկ Սամուել Գրոսսը վիրահատություն է կատարում Ջեֆերսոնի բժշկական քոլեջի իր կլինիկայում ուսանողների աչքի առաջ: Գրոսսը ոչ միայն ԱՄՆ-ի լավագույն վիրաբույժներից էր, այլև հրաշալի ուսուցիչ, և «Գրոսսի կլինիկան» կտավում նկարիչը կարողացել է ցույց տալ նրան այս երկու տեսանկյունից:
Կենտրոնական տեղը կտավում զբաղեցնում է բժիշկ Գրոսսը՝ իր գործողությամբ տարված փորձառու վիրաբույժը:
10. «Երկրի բժիշկ»
Խորհրդային նկարիչ Ֆյոդոր Շապաևը հոգեբանական դիմանկարի վարպետ էր, քանի որ իր կյանքի մեծ մասը «Անդորր» անվանումով գյուղի բնակիչը անցկացրել էր գյուղական բնակավայրերում, նրա նկարների հերոսները ևս այդ միջավայրից են։
Այս կտավի բժիշկը կին է, որը գյուղական սահնակով՝ երկու մուշտակով փաթաթված, բայց քաղաքային գլխարկով, կաշվե ձեռնոցներով և մորթե օձիքով, ոտքերի մոտ բժշկական պայուսակ դրած, գնում է ձյունածածկ անտառներով և դաշտերով՝ հաղթահարելով մարտահրավերները: Նրա ողջ արտաքինն արտացոլում է հանգստություն ու վստահություն, և թեպետ հնարավոր է՝ հոգնած է, սակայն չկա առիթ կասկածելու, որ երբ նա, վերջիվերջո, հասնի նպատակակետին, իրեն սպասողը կստանա օգնություն և ամեն ինչ լավ կլինի։
Կարդացեք նաև
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...
118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն